Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ
Mon, 02 Nov 2026 19:00:58 +0400

Առաջիկա տարիներին Մոսկվայից Բաքու երթուղով կգործարկվի զբոսանավով ճամփորդության ջրային երթուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ Առեւտրային ներկայացուցիչ Ադամ Խաքիմովը։ Զբոսանավային ճամփորդությամբ՝ ուղեւորները կկարողանան Մոսկվայից հասնել Բաքու։ Ճամփորդությունը տեւելու է 14 օր՝ յուրաքանչյուր կողմում յոթ օր։ Զբոսանավը լինելու է լյուքս դասի։ Նախագծին աջակցում են երկու իշխանությունները։ Արդեն մեկ նավ պատրաստ է երթուղի դուրս գալու։ Եւս երկու նավ էլ առաջիկայում պատրաստ կլինեն, ասել է ռուս դիվանագետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր