Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել
Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400

Օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել, որ Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը: Աղմուկից հետո դպրոցի ղեկավարությունը եւ ԿԳՄՍՆ-ն արդարացել էին, թե իբրև նկարը չի ապամոնտաժվել, այլ պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով` այն տեղափոխվել է այլ վայր:
Մենք տեղեկացանք, որ Անդրանիկի նկարը փակցրել են գյուղի մշակույթի տան պատին, գյուղացիները զարմացած են` ի՞նչ կապ ունի Զորավար Անդրանիկը մշակույթի հետ: Նրանք կարծում են, որ դպրոցում ազգային հերոսների նկարները կարող են օրինակ ծառայել աշակերտներին, իսկ մի ինչ-որ գրեթե չգործող մշակույթի տան պատին դա փակցնելով, կամա թե ակամա այն մոռացության է մատնվելու:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր