Պատրաստ են հակահարվածների
Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400

Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին կարգադրել է անհապաղ պատրաստ լինել հակահարվածներ տալու՝ Իրանի վրա ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից իրականացվելիք հնարավոր հարձակմանը։ «Ռահբարը» ընդգծել է, որ հակահարվածները պետք է լինեն արդյունավետ։ Թիրախների՝ Իրանից ունեցած աշխարհագրական հեռավորությունը այս դեպքում հանձնարարվել է հաշվի չառնել։
«Ռահբաը» զինվորական ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է իրականացնել «ողջամիտ դիմագրավում» հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում ապահովելով «առավելագույն զսպում»։ Նա հանձնարարել է նաեւ ամրապնդել ռազմական հետախուզությունը եւ զարգացնել իրանական ռազմական արդյունաբերական հզորությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր