Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Կոչ է արել ուժեղացնել տնտեսական ճնշումն Իրանի դեմ

Կոչ է արել ուժեղացնել տնտեսական ճնշումն Իրանի դեմ

Thu, 20 Aug 2026 22:30:05 +0400


Միացյալ Նահանգները վերջին մի քանի շաբաթներին կոչ է արել Արաբական Միացյալ էմիրություններին ուժեղացնել ճնշումը Իրանի դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, ամերիկյան վարչակազմը պահանջել է Էմիրաթների իշխանություններից ակտիվացնել իրանական ֆինանսական ցանցերի դեմ պայքարը։

Էմիրաթներում սակայն առանձնապես հակված չեն ենթարկվելու այդ կոչերին, քանի որ ունեն մտավախություն, որ Վաշինգտոնի կոչին անսալը կարող է տնտեսական խնդիրներ ստեղծել Ծոցի երկրներում, քանի որ այստեղ մեծ է կախվածությունը տուրիզմից, առեւտրից եւ նավթային սեկտորից։ Աբու-Դաբիում ավելի շատ ձգտում են կապի որոշակի «խողովակներ» պահպանել Թեհրանի հետ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան օգտագործել դիվանագիտական գործիքները՝ Իրանի հետ շփվելու համար, եթե ճնշման այլ տարբերակները, որոնք կիրառվում են ներկայումս ԱՄՆ կողմից, արդյունք չտան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մտադիր են ընտրություններից հետո վերսկսել պատերազմը

Մտադիր են ընտրություններից հետո վերսկսել պատերազմը Sat, 26 Sep 2026 20:00:08 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …