Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Արդյոք ՀՀ կառավարությունը պլանավորո՞ւմ է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ. Արտակ Բեգլարյան

Արդյոք ՀՀ կառավարությունը պլանավորո՞ւմ է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ. Արտակ Բեգլարյան

Thu, 20 Aug 2026 22:15:57 +0400


Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է.

«Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով:

Նայե՛ք կառավարության ծրագրի 5-րդ գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետը՝ «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը»:

Երբ բնակարանային ծրագիրը հաստատում էին 2024թ., հայտարարում էին, որ այն շուրջ 25,000 ընտանիքի համար է նախատեսված:

Այժմ մոտ 4,000 ընտանիք է օգտվել ծրագրից, իսկ ընտրությունների ժամանակ, երբ նման դրույթ կար ՔՊ նախընտրական ծրագրում, դեռ շուրջ 2,500 ընտանիք էր օգտվել: Ի դեպ, բնակարանային սույն ծրագրի գործունեության ժամկետն էլ նախատեսված է 2028թ. ավարտին, այսինքն՝ կառավարության ծրագրի ժամկետի կեսին:

Հիմա հիմնավոր հարց է ծագում, թե ինչ ճակատագրի են արժանանալու 25,000-ի մնացած առնվազն 11,000-12,000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններով՝ ի տարբերություն իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների:

Արդյո՞ք պլանը արտագաղթի խթանումն է, թե՞ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, թե՞ Արցախի ժողովրդի մի մասի վերադարձը հայրենի տներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի

Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի Mon, 07 Sep 2026 14:45:03 +0400 Հարութ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով