Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

Նեթանյահու․ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային

Նեթանյահու․ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային

Thu, 20 Aug 2026 23:30:48 +0400


Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում գտնվող Աբու Զուհուր ավիաբազայի վրա կատարած հարձակման վերաբերյալ։ Մասնավորապես նշվել է, որ այդ հարձակումը Թուրքիային հասցեագրված ուղերձ էր։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նա հեռուստաեթերում մասնավորապես նշել է.

«Մեր ուղերձը մեկ բառ էր. մի՛ արեք դա։ Սակայն, ըստ երևույթին, նրանք չեն լսել կամ հասկացել ուղերձը։ Ահա թե ինչու մենք ապահովեցինք, որ մեր իրականացրած հարձակման միջոցով ուղերձն ավելի լավ հասկացվի»։

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի բանակը 8 ավիահարված էր հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող, Թուրքիային սահմանակից Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքն էլ X-ի իր էջում արած հրապարակմամբ ակնարկել է, որ Նեթանյահուն փորձում է լարվածություն ստեղծել Իսրայելում՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։

«Նեթանյահուի կողմից Թուրքիայի դեմ գիտակցված կերպով հրահրված լարվածությունը անպատասխանատու և անխոհեմ քայլ է»,- գրել է Բարաքը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմի վտա՞նգ կա

Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմի վտա՞նգ կա Wed, 19 Aug 2026 16:30:43 +0400 Թուրքիայում ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով