Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Այսօրվանից որոշումը կգործի․ մանրամասներ

Այսօրվանից որոշումը կգործի․ մանրամասներ

Fri, 21 Aug 2026 11:08:36 +0400


Հայաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել կառավարության նոր որոշումը, որով նախատեսվում է 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լրացուցիչ խմբաքանակի բաշխում։

Կառավարության օգոստոսի 20-ի որոշմամբ Հայաստանի համար նախատեսված արտոնության շրջանակում ավելացվել է ևս 5000 էլեկտրական տրանսպորտային միջոցի հնարավորություն։ Նպատակն է սահմանված քանակը բաշխել համապատասխան շահառուների միջև։

Ընդհանուր առմամբ նախատեսված 5000 միավորից 500-ը կտրամադրվի այն կազմակերպություններին կամ տնտեսվարողներին, որոնք տրանսպորտային միջոցները ներմուծում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրի հիման վրա։

Մնացած 4500 միավորը նախատեսված է անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։

Նոր կարգավորումն արդեն ուժի մեջ է և վերաբերում է 2026 թվականի ընթացքում մաքսատուրքի արտոնությունից օգտվելու համար նախատեսված լրացուցիչ քանակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականի խաղին՝ մինչև 16 հազար դրամ․ որքան պետք է վճարեն երկրպագուները

Հայաստանի հավաքականի խաղին՝ մինչև 16 հազար դրամ․ որքան պետք է վճարեն երկրպագուները Mon, 21 Sep …