Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին

Sat, 22 Aug 2026 14:00:18 +0400


Փրկարարները ուկրաինական Կրիվոյ Ռոգի (նախագահ Զելենսկու ծննդավայրն է – խմբ․) խոշորագույն առևտրի կենտրոններից մեկի վրա Ռուսաստանի կողմից կրկնակի անօդաչու թռչող սարքի հարվածի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ զոհի մարմին։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 130-ի, այդ թվում՝ 23 երեխա։ Քսանինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, գտնվում են ծանր վիճակում։

Ավելի վաղ, պաշտոնյան հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում էլ նշել էր․

«Ռուսները բացարձակ դաժանություն են դրսևորում։ Մենք անպայման կպատասխանենք։

Կարևոր է, որ ամեն ինչ արվի կյանքերը պաշտպանելու համար։ Կարևոր է, որ աշխարհը չլռի այս մասին։ Այս ռուսական պատերազմին պետք է վերջ դրվի, և աշխարհը պետք է օգնի մեզ։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր Ուկրաինայի կողքին են։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այժմ օգնում են մարդկանց Կրիվոյ Ռոգում, այնտեղ, տեղում և մեր մյուս քաղաքներում ու համայնքներում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը Sat, 22 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով