Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

26 անձ տեղափոխող նավ է խորտակվել․ ինչ է հայտնի

26 անձ տեղափոխող նավ է խորտակվել․ ինչ է հայտնի

Sun, 23 Aug 2026 11:30:47 +0400


Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը՝ չինական անձնակազմով, խորտակվել է Բենգալյան ծոցում՝ Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգի Պարադիպ նավահանգստի ափերից 240 ծովային մղոն հեռավորության վրա:

Այս մասին հայտնել է Press Trust of India-ն՝ հղում անելով պաշտոնյաներին:

Ըստ հաղորդագրության, նավի վրա անձնակազմի 24 անդամ է եղել: Այն ուղևորվում էր Սինգապուր՝ Օդիշայից երկաթի հանքաքարի բեռով: Օգոստոսի 20-ին նավը կանգ է առել Պարադիպում, ապա շարունակել է իր ճանապարհը:

Միջադեպից հետո Հնդկաստանի առափնյա պահպանությունը և ռազմածովային ուժերը սկսել են որոնողա-փրկարարական գործողություններ: Տարածքում գտնվող այլ նավեր նույնպես տեղեկացվել են փրկարարական աշխատանքներին օգնելու համար:

Տեղական ոստիկանության խոսնակը գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները դեռևս փորձում են պարզել, թե քանի մարդ է փրկվել: «Մենք ճշգրիտ չգիտենք, թե անձնակազմի քանի անդամ է փրկվել», – ասել է նա՝ հավելելով, որ նավաստիների մեծ մասը Չինաստանի քաղաքացիներ են:

Ըստ նույն տեղեկությունների, MV Ocean Winner նավի վրա անձնակազմի 24 անդամ է եղել, այդ թվում՝ 20 չինացի, երեք մյանմարցի և մեկ բանգլադեշցի:

Պաշտոնյաների խոսքով՝ նրանցից երկուսը փրկվել են, մինչդեռ 22-ը մնում են անհետ կորած։

Նավի խորտակման ճշգրիտ հանգամանքները դեռևս պարզված չեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամենաշատ զինծառայող ունեցող երկրները

Ամենաշատ զինծառայող ունեցող երկրները Thu, 01 Oct 2026 13:30:13 +0400 «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը» (IISS) …