Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Զոհի կերպարը իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից

Զոհի կերպարը իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից

Sun, 23 Aug 2026 18:15:27 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հայտարարությամբ։

«Այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ ես ապօրինաբար զրկված եմ ազատությունից: Չեմ ուզում խոսել բանտարկված լինելուց, որովհետև զոհի կերպարը երբեք իմը չէ: Բայց այս օրերը ինձ համար ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է չկորցնել մարդկային արժանապատվությունը, հանգստությունը և հավատը սեփական արժեքների նկատմամբ։ Իմ կյանքի ու գործունեության մասին գնահատականը թող տան մարդիկ՝ իմ տարիների աշխատանքի, իմ արած քայլերի և Գյումրու հանդեպ իմ վերաբերմունքի հիման վրա։ Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն հանգստությամբ, նույն արժանապատվությամբ և նույն հավատով։ Այսօր նաև մեր երկրի անկախության հռչակագրի օրն է, մի օր, որը շատ կարևոր է պետականամետ գործիչների համար` մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տասը օրերի ընթացքում հետաքրքրվում են իմ անձով»,- նշել է նա:

Ժամանակը շատ բան իր տեղն է դնում։ Իսկ ես հավատում եմ, որ վերջում ամենակարևորը մնում է մարդը, նրա գործը և այն հետքը, որ նա թողել է մարդկանց կյանքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին

Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին Thu, 10 Sep 2026 22:15:13 +0400 Օրվա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով