Ավիավթար Խորվաթիայում․ կան զոհեր
Sun, 23 Aug 2026 19:00:59 +0400

Ավիավթարը Խորվաթիայի Զադար քաղաքից 60 կմ հեռավորության վրա, երկու մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինքնաթիռը Խորվաթիա է ժամանելիս եղել Չեխիայից։ Այն եղել է թեթեւ շարժիչավոր։ Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից։
Համաձայն հաղորդման, մասնավոր թռիչք իրականացնող թեթեւ շարժիչավոր ինքնաթիռը կորել է ռադարներից։ Սկսվել են որոնողական աշխատանքները։ Խորվաթական լեռնա-փրկարարական ծառայության աշխատակիցները գիշերը, տեղի ժամանակով 22։00-ին, հայտնաբերել են ինքնաթիռի վթարման վայրը ինքնաթիռում եղած երկու մարդկանց դիակները։ Ինքնաթիռը վթարվել է Պակլենիցա լեռան մոտակայքում եղած ազգային պարկի տարածքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր