Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա առթիվ ուղերձով հանդես չի եկել

Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա առթիվ ուղերձով հանդես չի եկել

Mon, 24 Aug 2026 09:01:47 +0400


Ճի՞շտ եմ հասկանում, որ օրն ավարտվում է, բայց որևէ բարձրաստիճան պետական պաշտոնյա, այդ թվում՝ Փաշինյանը, Անկախության հռչակագրի օրվա առթիվ ուղերձով հանդես չեն եկել։

Միանգամից ասեմ, որ զարմանալու որևէ առիթ չկա։ Այն տրամաբանությամբ, որով վերջին տարիներին շարժվում է Փաշինյանը, անխուսափելիորեն հանգեցնելու էր այս օրվան։

Նույնիսկ մեկ տարի առաջ, Փաշինյանն իր ուղերձում դեռևս արձանագրում էր, որ Հռչակագրով «սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին»։ Մեկ տարի անց՝ այսօր, չանդրադառնալով Հռչակագրի օրվան, Փաշինյանը, ըստ էության, ուղերձ չհղելով ուղերձ է հղում այն մասին, որ Հռչակագիրն այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում․ «Կոնֆլիկտի հռչակագիրն» այլևս անցյալում է, քանի որ մենք արդեն ապրում ենք «չորրորդ հանրապետությունում»։
Իսկ «չորրորդ հանրապետության» շինարարներին, կամ, ավելի ճիշտ, այդ շինարարների կողմնակիցներին հարկ է հիշեցնել Փաշինյանի անցած տարվա ուղերձի հետևյալ տողերը․

«Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»։

Այս տողերում են ամփոփված «չորրորդ հանրապետության» ողջ պերճանքն ու թշվառությունը։ Տողեր, որոնք երբեք չեն ջնջվելու Հայոց պատմության ամոթալի էջերից։

Ի դեպ, ուղերձով հանդես չի եկել նաև Հայաստանի Հանրապետության նախագահը, ինչը վերջինիս կողմից ցուցաբերվող վարքի ամենախայտառակ դրսևորումն է։

Հարութ Ուլոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիասթափվելու արվեստը

Հիասթափվելու արվեստը Sun, 13 Sep 2026 22:15:53 +0400 Հիասթափվելու արվեստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով