Հայկ Ստվերը ստվերի նման հետեւում է Փաշինյանին․ նրան վարչապետն է հրավիրել

Հայկ Ստվերը ստվերի նման հետեւում է Փաշինյանին․ նրան վարչապետն է հրավիրել

Thu, 16 Apr 2026 19:15:31 +0400


Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» խումբը կիրակի օրը հերթական ելույթն է նախատեսում ունենալ Գյումրու հրապարակում։ Արդեն այնտեղ բեմ են հավաքում։ Ի դեպ, Գյումրին այսօր ամենահակաիշխանական քաղաքն է համարվում՝ Գյումրիի ընտրված քաղաքապետը բանտում է, թեմի առաջնորդը՝ տնային կալանքի տակ եւ տասնյակ գյումրեցիներ են հետապնդվել՝ հակաիշխանական պայքարին մասնակցելու համար։

Մենք տեղեկացանք, որ «Վարչաբենդին» միացել է եւ Գյումրիի համերգին մասնակցելու է նաեւ նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի եղբայրը՝ Հայկ Ստվերը, ով 2028թ-ի հշխանափոխության ժամանակ կատարում էր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը։ «Հրապարակ»-ը զրուցել է Հայկ Ստվերի հետ։

-Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետական թիմում երգում եք, ո՞ւմ կողմից եք հրավեր ստացել։

-Ես անմիջապես թիմի անդամ չեմ, բայց իրենց հետ երգում եմ։ Ինձ վարչապետն է հրավիրել։

-Գյումրիում էլ եք երգելո՞ւ։

-Նախորդ համերգներին էլ եմ երգել, այս համերգին էլ եմ ներկա լինելու։

-Ի՞նչ ֆորմատով եք մասնակցություն ունենալու։ Ձեր երգացանկից երգեր կատարելո՞ւ եք։

-Երկու երգերը, որոնց բառերի հեղինակը վարչապետն է, առայժ դրանք ենք կատարելու, բայց առաջարկներ արել եմ, որ ավելացնենք երգացանկը։

– Աշխատավարձ ստանո՞ւմ եք և ֆիքսվա՞ծ թիվ է, թե՞ յուրաքանչյուր համերգից հոնորար են վճարում։

-Աշխատավարձ ունենք ֆիքսած, ֆիքսված թիվ ենք ստանում, շատ փոքր թիվ է՝ 100 հազար դրամին մոտ։

– Որպես երգիչ, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի նվագը, ձեզ համար նա ինչպիսի՞ երաժիշտ է։

– Դե չէ, չեմ պատասխանի էդ հարցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ռոման Սլոյանը, որ մեծ հարգանք ունի համայնքում, Փաշինյանի այցի օրը չգնաց

«Հրապարակ». Ռոման Սլոյանը, որ մեծ հարգանք ունի համայնքում, Փաշինյանի այցի օրը չգնաց Sat, 18 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով