Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ են հայտնում
Thu, 16 Apr 2026 19:30:19 +0400

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականները օրակարգ են բերել բանաձեւի նախագիծ, որով նախատեսվում է իմփիչմենթ հայտարարել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Իմփիչմենթի համար հիմք են ծառայում առանց Կոնգրեսի հավանության՝ Իրանի դեմ ռազմական գործողության իրականացումը, ամերիկացի զինվորականների համար չափազանց ռիսկային իրավիճակների ստեղծումը, ռազմական հակամարտությունների մասին օրենքի խախտումը։ Հեգսեթը, համաձայն դեմոկրատների, համարվում է Իրանական էսկալացիայի մեղավորներից մեկը, որի հետեւանքով շատ մարդկային զոհեր են եղել։
Բանաձեւում հիշատակված է նաեւ Մինաբեի դպրոցի ռմբակոծումը, Կարիբյան ավազանում նավերին հասցված հարվածները։ Չեն մոռացվել նաեւ գաղտնի տեղեկատվության հանդեպ ոչ ձեռնհաս վերաբերմունք ունենալու հետ կապված դրվագները, իշխանության չարաշահումն ու իր գործողություններով Պենտագոնի հանդեպ վստահության խաթարումն ու ԱՄՆ Պաշտպանության նախարարության հեղինակազրկումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր