Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Սկսել են վաճառել ոսկու պաշարները

Սկսել են վաճառել ոսկու պաշարները

Thu, 16 Apr 2026 19:00:40 +0400


Իրանական էսկալացիայի պատճառով առաջացած կախկին գումարի անհրաժեշտությունը ստիպել է որոշ երկրների սկսել ունեցած ոսկու պաշարների վաճառք։ Այս մասին հայտնում է CNBC-ն, վկայակոչելով փորձագետների ներկայացրած տվյալները։ Համաձայն հաղորդման, մի շարք երկրների կենտրոնական դրամատներ այդ քայլին են սկսել գնալ՝ էներգակիրների գնաճի պատճառով էներգետիկայի ոլորտում առաջացած հավելյալ ծախսերը, ինչպես նաեւ՝ պաշտպանական ծախսերը ծածկելու համար։

Բացի այդ՝ դա արվում է նաեւ թուլացած ազգային արժույթները ամրապնդելու համար։ Դա իր հերթին բերել է ոսկու էժանացման։ Իրականացված վաճառքի արդյունքում՝ Թուրքիայի պաշտոնապես հայտարարված ոսկու պաշարները այս տարվա մարտին նվազել են 131 տոննայով։ Նվազել է նաեւ Լեհաստանի եւ աֆրիկյան Գանա պետության ոսկու պաշարները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել

Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել Tue, 24 Mar 2026 12:30:09 +0400 Ոսկու ֆյուչերսների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով