Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞
Sun, 15 Nov 2026 20:30:19 +0400

Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհուրդը հերքել է Գեդաբեյի շրջանի Սոյուդլու գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներին ոսկու արդյունահանման նպատակով վտարելու ծրագրերի մասին տեղեկությունները, դրանք անվանելով կեղծ լուրեր և հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Խորհրդի մամուլի ծառայությունը նշել է, որ ֆրանսիական YouTube ալիքը, որը տարածել է այդ պնդումները, համակարգված կերպով հրապարակում է Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն։
«Նյութում հորինված տեղեկատվության և լուրերի ներկայացումը որպես պետական մակարդակով կայացված որոշում, բազմափուլ ապատեղեկատվական արշավի մի մասն է, որը նպատակ ունի խուճապ առաջացնել բնակչության շրջանում, խաթարել հանրային վստահությունը պետական մարմինների նկատմամբ և սրել լարվածությունը հասարակության մեջ», – ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր