Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Ոսկու գները բարձրացել են, իսկ արծաթինը՞

Ոսկու գները բարձրացել են, իսկ արծաթինը՞

Mon, 24 Aug 2026 12:00:52 +0400


Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0.42%-ով՝ հասնելով 4,700,300 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար, ըստ Comex բորսայում առևտրի տվյալների։

Թանկարժեք մետաղի գինը գերազանցել է 4,700 դոլարը՝ 2026 թվականի մայիսի 14-ից ի վեր առաջին անգամ։

Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.78%-ով՝ հասնելով 68.90 դոլարի մեկ ունցիայի համար։

World Gold Council-ը գրանցել է ոսկու պահանջարկի անկում երկրորդ եռամսյակում. դրա ծավալը նվազել է մինչև 942 տոննա, ինչը ամենացածրն է 2021 թվականի երրորդ եռամսյակից ի վեր։

Սա պայմանավորված է ոսկերչական արդյունաբերության հետաքրքրության նվազմամբ և ներդրողների կողմից ոսկու ETF-ներից (բորսայական ֆոնդեր, որոնք հետևում են ֆիզիկական ոսկու գներին – խմբ.) դուրս գալու հետաքրքրությամբ։

Չնյած դրան, աշխարհի կենտրոնական բանկերը ընդհանուր առմամբ շարունակել են ավելացնել իրենց ոսկու պաշարները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոսկու գինը նվազել է 20%-ո՞վ

Ոսկու գինը նվազել է 20%-ո՞վ Fri, 29 May 2026 14:45:03 +0400 Ոսկու համաշխարհային շուկան վերջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով