Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային

«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային

Mon, 24 Aug 2026 18:40:26 +0400


Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները։ Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» պայքարելու է մրցաշարի հիմնական փուլի ուղեգրի համար։ Թիմի մրցակիցներն են Գերմանիայի հնգակի չեմպիոն «Վեյլիմդորֆը», Էստոնիայի չեմպիոն «Տալլինը» և Իսլանդիան ներկայացնող «Ռեյկյավիկը»։

«Յունիսպորտը» մրցաշարին մոտենում է տպավորիչ արդյունքներով։ Հայաստանի Բարձրագույն լիգայում թիմն անցկացրել է անպարտելի մրցաշրջան՝ տանելով 16 հաղթանակ և խփելով 323 գոլ։

«Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մենք ունենք հավակնոտ թիմ, որն արդեն ապացուցել է իր ուժը Հայաստանի առաջնությունում։ Այժմ մեր նպատակն է նույն վստահությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում և պայքարել հիմնական փուլի ուղեգրի համար։ Հատկապես կարևոր է, որ հանդիպումներն անցկացվելու են Երևանում․ մեր երկրպագուների աջակցությունը կարող է լրացուցիչ ուժ հաղորդել թիմին։ Շնորհակալ ենք Յունիբանկին՝ ակումբի կողքին լինելու և մեր զարգացմանն աջակցելու համար», – նշել է «Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը։

Աջակցելով ակումբին՝ Յունիբանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆուտզալի զարգացմանը, բարձրացնել հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և աջակցել մրցունակ թիմի ձևավորմանը, որը կարող է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։

«Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները կհեռարձակվեն Առաջին հեռուստաընկերության եթերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց

Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Mon, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով