Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին

Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին

Mon, 24 Aug 2026 18:45:37 +0400


Լոռու մարզի Թումանյան համայնքում ՏԻՄ ընտրություններին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով նախընտրական ցուցակ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հատկանշական է, որ «Քաղպայմանագրի» ցուցակով է առաջադրվել Թումանյան համայնքի գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը, ով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է «Հանրապետություն» կուսակցությունով։

Թումանյան համայնքի գործող ավագանու 15 անդամից 8-ը «Հանրապետություն» խմբակցությունից են, մնացած 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Մենք կապ հաստատեցինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ ընդդիմությունը, մասնավորապես` իրենց կուսակցությունը Թումանյան համայնքում չի առաջադրվել, չէ որ խոստանում էին ՏԻՄ-երին մասնակցել, իսկ Թումանյանը Լոռվա համայնքներից է։ Մելոյանն առաջարկեց թեմայի շուրջ ավելի ուշ զրուցել ՏԻՄ ընտրությունների մասին, երբ կլինի միասնական որոշում․ «Մեր կողմից նման հայտարարություն չի եղել, որ անպայման բոլոր տեղերը մասնակցելու ենք։ Միանշանակ պատասխան հիմա չեմ կարող տալ, հարցեր կան, որ հիմա քննարկվում են, վերջնական հստակեցվելուց հետո կանդրադառնանք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին Sat, 22 Aug 2026 09:45:17 +0400 Դիլիջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով