Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Բույսերը պաշտպանող ԱԲ տեխնոլոգիա են ստեղծել

Բույսերը պաշտպանող ԱԲ տեխնոլոգիա են ստեղծել

Mon, 24 Aug 2026 19:00:57 +0400


Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին արհեստական բանականության տեխնոլոգիական հարթակը, որը մշակելու է սինթետիկ իմունային ռեցեպտորներ բույսերի համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Համաձայն հոդվածի, ԱԲ օգնությամբ ստեղծվող ռեցեպտորները ի վիճակի են լինելու ճանաչելու կոնկրետ վիրուսների սպիտակուցները, որոնք վնասում են բույսերին, բակտերիաներն ու մյուս պաթոգենները եւ կարողանալու են բույսերի կողմից գործարկելու համապատասխան իմունային արձագանքը։ Նոր տեխնոլոգիայի օգնությամբ՝ համապատասխան բուսական կայունություն ապահովող գենային կազմը ստնալու համար այլեւս մի քանի տարու փոխարեն անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթվա աշխատանք։

Համակարգը նոր էջ է բացելու բույսերի իմունային-գենային ինժեներիայի ոլորտում։ Ստեղծողը Qi Biodesign կենսատեխնոլոգիական ընկերությունն է։ Արդեն իսկ ստեղծվել ու փորձարկվել են սինթետիկ ռեցեպտորների 391 տարբերակ, որոնք կարող են ճանաչել 14 վիրուս, երկու բակտերիա, սնկեր եւ այլ պաթոգեններ։ Համակարգը կարղ է նպաստել նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ ստեղծվող ռեցեպտորները կարող են ճանաչել ու չեզոքացնել նաեւ կարտոֆիլի եւ պոմիդորի/լոլիկների պաթոգենները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ

Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով