Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

ChatGPT-ն նոր հնարավորություն ունի

ChatGPT-ն նոր հնարավորություն ունի

Mon, 24 Aug 2026 20:30:43 +0400


OpenAI ընկերությունը թարմացրել է ChatGPT չաթ-բոտը։ Այժմ այն արդեն կարող է կարդալ եւ վերլուծել iMessage-ի օգտատերերի նամակները, կազմել եւ ուղարկել նամակներ նրանց անունից։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։ Նոր թարմացումը նախատեսված է Mac-երի համար եւ թույլ է տալիս չաթ-բոտին՝ արհեստական բանականության բազայի հիման վրա կազմելու եւ ուղարկելու նամակներ՝ օգտատիրոջ անունից։

Դա նաեւ թույլ է տալիս ChatGPT-ին նայել բոլոր նամակները՝ կարդալու եւ անալիզելու համար։ Ֆունկցիան պետք է ակտիվացնել «ձեռքով»։ Միաժամանակ, յուրաքանչյուր նամակն ուղարկելուց առաջ՝ համակարգը օգտատիրոջից թույլտվություն է հարցնելու։ Այս նորարարությունը, ըստ պարբերականի, կարող է հարուցել Apple-ի դժգոհությունը, քանի որ վերջինս հատկապես կարեւոր է նամակների գաղտնիությունը։ Երկու տեխնոլոգիական հսկաները այս հարցով նույնիսկ արդեն դատական վեճ ունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2-րդ անգամ եմ նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին

2-րդ անգամ եմ նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին Fri, 31 Jul 2026 21:31:39 …