Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Իշխանությունների «վերջին փամփուշտը»

Իշխանությունների «վերջին փամփուշտը»

Sat, 30 May 2026 13:30:20 +0400


Մի արտահայտություն կա՝ «Սուտասանի վերջին փամփուշտը»։ Ես, իհարկե, ոչ մեկին անվանական նկատի չունեմ։ Խոսքը փաշինյանական ամենաստոր և լկտի «վերջին փամփուշտի» մասին է, որը կոչվում է «կոմպրոմատների արտահոսք»։ Այլ կերպ ասած՝ ընտրությունների վերջին շաբաթում փաշինյանական իշխանությունը փորձելու է ապահովել տարատեսակ կեղտոտ, զզվելի, վարկաբեկիչ, ընդդիմախոսների ընտանիքներին վերաբերող, մոնտաժված, «դզած-փչած» նյութերի մասսայական արտահոսքեր։

Հուսամ՝ հիշում եք, չէ՞, թե ինչպես մոնտաժված ձայնագրությունը հիմք դարձավ «Սրբազան պայքարի» ակտիվիստներին և Բագրատ Սրբազանին բանտ նստեցնելու համար։

Սա Փաշինյանի և իր թիմի վերջին փամփուշտն է՝ հայ հասարակությանը ջարդելու, կրկին հուսահատություն և անկում սերմանելու համար, քանի որ եթե մինչև հունիսի 7-ը հասարակության մեջ պահպանվեն ներկայիս տրամադրությունները, ապա իշխանությունը պարզապես նույնիսկ տեսականորեն շանս չի ունենա վերընտրվելու։
Ընդդիմադիր բոլոր, կրկնում եմ՝ բոլո՛ր ուժերը պետք է շատ արագ ձևավորեն տեղեկատվական հակազդեցության համակարգ, որը թույլ կտա չեզոքացնել իշխանության կոմպրոմատային տեռորը, քանի որ դա իշխանության վերջին փամփուշտն է։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում Tue, 13 Oct 2026 09:15:20 …