Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի
Tue, 25 Aug 2026 01:00:32 +0400

Բրիտանական արքայազն Հարիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը չի նկարահանվի Գայ Ռիչիի «Ջենթըլմենները» սերիալում։ Պատճառը հանդիսատեսի՝ այդ գաղափարի հանդեպ արտահայտած բացասական վերաբերմունքն է։ Այս մասին հայտարարել է Թինա Բրաունը։ Վերջինս The New Yorker, Tatler եւ Vanity Fair պարբերականների գլխավոր խմբագիրն է։
«Հրատապ նորություն․ Լսել եմ, որ Մեգան Մարքլը այլեւս չի մասնակցելու Գայ Ռիչիի «Ջենթըլմենները» սերիալի նկարահանման աշխատանքներին։ Հանրային արձագանքը չափազանց բացասական է եղել եւ կտրուկ։ Դա վատ նշան է Մեգանի համար, ով փորձում է Մեծ Բրիտանիայում վերադառնալ դերասանի իր աշխատանքին»,- սոցկայքի իր էջում գրել է Բրաունը։
Variety-ն, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ գրել էր, որ Մարքլը բանակցություններ է վարում՝ սերիալի երրորդ սեզոնում մասնակցություն ունենալու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր