Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել

Sat, 07 Nov 2026 10:53:15 +0400


Մեգան Մարքլի հորը՝ Թոմաս Մարքլ-ավագին, ով մեղադրվում է մանկապղծության մեջ, գրավով ազատ են արձակել։ Նա մեղադրվում է նաեւ մանկական պոռնկագրական նյութերի պահպանման մեջ։ Այս մասին հայտնում է People պարբերականը։ Համաձայն հաղորդման, Թոմաս Մարքլ-ավագին գրավի վճարումից հետո, թույլ են տվել, որ հետ գնա ծերերի պանսիոնատ, որտեղից նրան ձերբակալել էին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։ Պարբերականին հայտնի է դարձել, որ ավագ Մարքլը չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքները։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն ձերբակալել էր Թոմաս Մարքլ-ավագին՝ երեխաների հանդեպ սեքսուալ բռնություն եւ մանկապղծություն պարունակող նյութերի պահպանման մեղադրանքով։ 82-ամյա տղամարդուն ձերբակալել էին Լեյքլենդի ծերերի պանսիոնատում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում։ Նրա դեմ քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ որդին՝ Մեգան Մարքլի եղբայրը՝ Թոմաս Մարքլ-կրտսերը, հայտարարել էր, որ հոր մոտ հայտնաբերել է արգելված նյութեր։ Դրանք եղել են Ֆիլիպիններում՝ ավագ Մարքլին պատկանող տանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի պատճառով ևս մեկ թուրք գործչի են ձերբակալել

Ադրբեջանի պատճառով ևս մեկ թուրք գործչի են ձերբակալել Tue, 27 Oct 2026 09:30:22 +0400 Ստամբուլում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով