Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

«Եթե ողջ մնա․․․»․ Մեդվեդևի ակնարկը՝ Զելենսկուն

«Եթե ողջ մնա․․․»․ Մեդվեդևի ակնարկը՝ Զելենսկուն

Tue, 25 Aug 2026 14:30:26 +0400


ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կարժանանա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագրին՝ նշելով, որ ուկրաինացի առաջնորդը «պետք չի լինի ո՛չ իր հայրենակիցներին, ո՛չ էլ Արևմուտքին, և որ նրան միջազգային դատարան է սպասում իր հանցագործությունների համար»։

«Գլխավոր դասը, որը Արևմուտքը պետք է քաղեր (2008 թվականի Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից հետո), այն է, որ պետք չէ կռվել Ռուսաստանի դեմ։ Նրա պատմությունը այդպիսի շատ փորձեր գիտի։ Արդյունքը միշտ նույնն է եղել՝ ռուսական ոգու հաղթանակը և մեր զենքի ուժը, որին հաջորդել է զավթիչների ամոթալի փախուստը», – ասել է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ «անիմաստ է ազգային հարցը հրահրել», քանի որ դա «միշտ հանգեցնում է ցավոտ և հաճախ անդառնալի հետևանքների հենց սադրիչների համար»։

Մեդվեդևը նաև հայտարարել է, որ ուկրաինացի առաջնորդը «կարժանանա նույն ճակատագրին», ինչ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. «Եվ որտե՞ղ է նա հիմա։ Ի՞նչ եղավ նրա հետ։ Վստահ եմ, որ նույնպիսի ողբերգական ճակատագիր շուտով կսպասի նեոնացիստին և ահաբեկչին, Կիևի խունտայի առաջնորդին։ Նա պետք չի գա ո՛չ իր հայրենակիցներին, էլ իր արևմտյան հովանավորներին։ Եվ նա կկանգնի միջազգային դատարանի առջև իր հանցագործությունների համար՝ Նյուրնբերգ 2.0-ի, եթե կարողանա մինչև այդ ողջ մնալ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերու՞մ է

Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերու՞մ է Mon, 24 Aug 2026 22:00:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով