Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Եւրոպան շարունակում է խաբել հայ ժողովրդին

Եւրոպան շարունակում է խաբել հայ ժողովրդին

Tue, 25 Aug 2026 20:00:35 +0400


«Այսօր Հայաստանն առավել քան երբևէ մոտ է Եվրամիությանը», երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամերտը։

Այսպես է նա մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ԱԺ-ում արված այն հայտարարությունը, թե Երևանը շուտով ակնկալում է սկսել ԵՄ անդամակցության համար պաշտոնապես դիմումի գործընթացը, փոխանցում է Deutsche Welle-ն։

Խոսելով մերձեցման մասին՝ Մարկուս Լամերտը հիշեցրել է մայիսին կայացած ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև համագործակցությունը «Դիմակայունության և աճի ծրագրի» և «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» շրջանակներում։

Ավելին, ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի, Հայաստանն արդեն իսկ «առաջին քայլն է արել դեպի ԵՄ»՝ ընդունելով օրենք եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին։ Լամերտը այս քայլը անվանել է «կարևոր խորհրդանշական ազդանշան»։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովում վերահաստատել են, որ ԵՄ անդամակցությունը տեղի է ունենում «արժանիքների վրա հիմնված հստակ սահմանված գործընթացի շրջանակում»։ Լամերտի խոսքով՝ այս գործընթացը սկսվում է երկրի անդամակցության պաշտոնական դիմումից։

Նա շեշտել է, որ Բրյուսելն արդեն իսկ աշխատում է Հայաստանի հետ հետագա մերձեցման ուղղությամբ, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի, առևտրի և համագործակցության այլ ոլորտներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026 11:37:55 …