Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Բանակցություններում զգալի առաջընթաց կա․ նախարար

Բանակցություններում զգալի առաջընթաց կա․ նախարար

Tue, 25 Aug 2026 20:30:23 +0400


Պակիստանը՝ Իրանի հետ՝ Ամերիկա-Իրանական հակամարտության կարգավորման օրակարգով իրականացվող բանակցային պրոցեսի իր միջնորդական ջանքերում զգալի առաջընթաց է գրանցել։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ՆԳ նախարար Մոխսին Ռեզա Նավքին։ «Մեր քննարկումները կենտրոնացած են եղել Ամերիկա-Իրանական հակամարտության կարգավորման եւ Մերձավոր Արեւելքի լարվածության լիցքաթափման վրա։ Զգալի առաջընթաց ենք ունեցել այդ ուղղությամբ։ Հանդիպումն ավարտվել է դրական նոտայի վրա։ Մենք հույս ունենք, որ այդ ազդակը կօգնի շարունակելու եւ հասնելու հետագա առաջընթացի ու ռեգիոնում ամուր խաղաղության հաստատման»,- գրել է նախարար Նավքին։

Հիշեցնենք, որ Իրանն էլ հայտարարել էր, որ Թեհրան է ժամանել պակիստանյան պատվիրակությունը՝ բանակի գլխավոր հրամանատար Հասիմ Մունիրի գլխավորությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400 …