Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Wed, 26 Aug 2026 08:00:32 +0400


Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դուստրը նշել է, որ ամենակարեւորը հերոսի կնոջ՝ Սեդայի, եւ եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նվիրված էր Վազգեն Սարգսյանին:

Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունն անակնկալ հրաժարվել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպետք է նկարահանվեն, եւ ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել: Նկարահանող խմբի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը ֆինանսավորել են ֆիլմի նկարահանումը, սակայն պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե պատերազմական տեսարաններ են նկարահանվելու, ապա ոչ մի լումա չի տրամադրի, չնայած նախնական պայմանավորվածություն է եղել՝ աջակցելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԲՏԱ նախարարության անունը փոխելու են

ԲՏԱ նախարարության անունը փոխելու են Thu, 20 Aug 2026 11:41:36 +0400 Փաշինյանը կառավարության նիստում առաջարկել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով