Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից. Պուտին

Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից. Պուտին

Wed, 18 Nov 2026 12:30:34 +0400


Ռուսաստանը չի հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԱԽՏՀ-ի գործարար գագաթնաժողովում:

«Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից։ Իրենք իրենց պատժել են նրանք, ովքեր Ռուսաստանին արգելել են օգտագործել այդ արժույթները»,– ասել է նա։

Նա նշել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձել է համաշխարհային տնտեսության կենտրոն, մոլորակի արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց։

Պուտինի խոսքով` Ասիայի երկրները հսկայական թռիչք են կատարել՝ «համաշխարհային գործարանից» վերածվելով նորարարության լոկոմոտիվների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով