Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Ցինիկ է, կեղծ և սխալ»․ Վոլոդինը՝ Փաշինյանի քաղաքականության մասին

«Ցինիկ է, կեղծ և սխալ»․ Վոլոդինը՝ Փաշինյանի քաղաքականության մասին

Wed, 26 Aug 2026 11:10:59 +0400


Հայաստանը պետք է դադարեցնի «կեղծ քաղաքականություն» վարելը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը և շարունակելով օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավորությունները։

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ավելի վաղ գրել ենք՝ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։

«Ցանկալի է, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրոպական միություն մտնելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում դրա մասնակիցներին»,-ասել է Վոլոդինը «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից դա «ցինիկ է և սխալ»։

​«Վերցրեք ու ասեք։ Դուք Եվրամիությո՞ւն եք գնում։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,-ասել է ՌԴ Պետդումայի ղեկավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային Thu, 27 Aug 2026 18:15:40 +0400 Ալեն Սիմոնյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով