Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է

Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է

Wed, 26 Aug 2026 12:33:42 +0400


Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը նշել է, որ հայ հոգևորականը չի կարող անտարբեր մնալ Արցախի, հայկական պատմամշակութային կարևոր կենտրոնների, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և Հայաստանի առջև ծառացած խնդիրների նկատմամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս պետականության ձևավորման և պահպանման գործում Հայ Առաքելական Եկեղեցին ու Հայրապետները պատմականորեն ունեցել են կարևոր դերակատարություն։ Այդ պատճառով, ըստ Սրբազանի, հոգևորականի համար ազգային ու պետական նշանակության հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը բնական և անհրաժեշտ է։

Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը շեշտել է, որ այս փուլում հայ ժողովրդի ջանքերն ու աշխատանքը պետք է կենտրոնացած լինեն Հայաստանի պետականության ամրապնդման և Հայ Եկեղեցու զորացման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու Wed, 07 Oct 2026 17:10:41 +0400 Ադրբեջանի տարածքով երկաթուղային …