Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Կրեմլի առաջին «արձագանքը»՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Կրեմլի առաջին «արձագանքը»՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Wed, 26 Aug 2026 14:32:33 +0400


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ երկրում բարդ գործընթացներ են ընթանում։

«Չէի ուզի հիմա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում»,– ասել է Պեսկովը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքները, ինչպես նաև Քոչարյանի ձերբակալությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան, կպահպանվեն քաղաքական գործընթացի մասնակիցների բոլոր իրավունքները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է` երբ կլինի Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հայտնի է` երբ կլինի Քոչարյանի վերաբերյալ որոշումը Fri, 23 Oct 2026 09:22:56 +0400 ՀՀ երկրորդ …