Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին
Wed, 26 Aug 2026 16:45:25 +0400

Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, դատարանի բակում «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` իր որդուն առաջադրած սպանության պատվերի մեղադրանքի մասին։
«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Իմ որդուն ով ճանաչում է, բոլորը գիտեն, որ ինքն էդ որակի մարդ չի»,–ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը:
Նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է: Արգամ Աբրահամյանը կալանավորված է, նա մեղադրանքը չի ընդունում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր