Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա


Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք հայտ են ներկայացրել կամ ապաստանի հայցման համար կամ գտնվում են ապաստանի ստացման գործընթացքում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված Պետդեպարտամենտի փաստաթղթերը։

Պետդեպը Ներքին անվտանգության նախարարության հետ համատեղ աշխատում է, որպեսզի բացահայտի այն օտարերկրացիներին, որոնք երկիր են մուտք գործել կարճաժամկետ վիզաներով, իսկ հետո արդեն ապաստանի հայց են ներկայացրել եւ ցանկանում են մնալ Միացյալ Նահանգներում։ Նոր հակամիգրանտային միջոցառումների մասին, սպասվում է, որ Սպիտակ տունը կհայտարարի առաջիկա շաբաթներին։ Մանրադիտակի տակ կհայտնվեն B1/B2 տուրիստական եւ գործարար այցելությունների վիզաները, որոնք տրվել են վերջին տասը տարիների ընթացքում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում թիրախային հարվածները

Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում թիրախային հարվածները Mon, 24 Aug 2026 13:30:58 +0400 Ռուսաստանի զինուժը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով