ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի
Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400

Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել է ԱԹՍ, որը կարող է ոչնչացնել շենք շինությունն ամբողջությամբ։ Այն կոչվում է «Упырь-К»։ Դրոնի հեռահարությունը 50 կմ է։ Դրոնը կարող է այնպիսի քաշով պայթուցիկ տեղափոխել, որը ի վիճակի է ոչնչացնել մի ողջ շինություն։ ԱԹՍ-ն ներկայացվել է Ժողովրդական ռազմա-արդյունաբերական համալիրի ցուցահանդեսին՝ Տյումենում տեղի ունեցող «Ռուսաստանի հայրենասերները» ֆորումի շրջանակում։ Մարտական փոխադրական մասի քաշը կազմում է 12 կգ։ Դա նշանակում է, որ կարող է տեղափոխել ТМ հակատանկային ական։ Ներկայացվել են նաեւ այլ սպառազինություններ եւ զինատեսակներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր