Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400


ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր է վերադարձնել Մերձավոր Արեւելքում գտնվող իրենց դեսպանատների տարհանված դիվանագետներին՝ իրենց աշխատավայրեր։ Տարհանումը, հիշեցնենք, որ իրականացվել էր Իրանի դեմ գործողության ընթացքում։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, դիվանագետների վերադարձն ու ձեռնարկված արտակարգ միջոցառումների թուլացումը կարող է սկսվել արդեն այս շաբաթ։ Դա կարող է վկայել այն մասին, որ ամերիկյան վարչակազմն ունի վստահություն առ այն, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ այլեւս չեն լինի։ Դիվանագետները աստիճանաբար կվերադառնան Լիբանան, հետո արդեն Էմիրաթներ, Սաուդյան Արաբիա, Քաթար, Իրաք, Բահրեյն, Քուվեյթ Հորդանան, Իսրայել եւ Օման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով