Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Մահացել է Հրաչյա Գասպարյանը

Մահացել է Հրաչյա Գասպարյանը

Thu, 27 Aug 2026 10:18:28 +0400


80 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը:

Նա մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության, հայ թատերարվեստի զարգացման գործում։ Հրաչյա Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել բազում սերունդների կյանքում՝ իր գիտելիքով, մասնագիտական բարձր վարպետությամբ և մարդկային ջերմությամբ։

Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ Վարպետին։

Հրաչյա Գասպարյանի վաստակն ու հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել, արտադրամասի վերածել: Արվեստն առանձնահատուկ երևույթ է, և նրանում գտնվող մարդն ինքնին յուրահատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է»,-ասում էր Հրաչյա Գասպարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am