Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ

Thu, 27 Aug 2026 12:30:26 +0400


Ռուսաստանի Զինված ուժերն անցած գիշեր զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, էներգետիկ, մետաղագործական և նավթավերամշակման արդյունաբերության օբյեկտներին, լոգիստիկ կենտրոններին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածների համար կիրառվել է ցամաքային, օդային և ծովային տեղակայման ճշգրիտ զենք, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

ՌԴ ՊՆ-ում հայտնել են ռազմաարդյունաբերական համալիրի, մետաղագործական և նավթավերամշակման արդյունաբերության օբյեկտների ու լոգիստիկ կենտրոնների խոցման մասին Կիևում, Բորիսպոլում, Զապորոժիեում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում և Իլյիչովկայում։

Բացի այդ, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին։

Խոցվել են Օդեսայի, Չեռնոմորսկի և Ռենիի նավահանգիստներում գտնվող օբյեկտները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի մատակարարման ու պահպանման համար։
Հարվածի տակ են հայտնվել նաև էներգետիկայի օբյեկտները, որոնք ապահովում են Օդեսայի մարզի նավահանգիստների աշխատանքը։

«Արդյունքում խոցվել են «Օդեսա», «Չեռնոմորսկ» և «Ռենի» նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի մատակարարման ու պահպանման համար, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգիստների գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտները»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսների մղձավանջը շարունակվում է․ Լոնդոնը թարմացրել է պատժամիջոցները

Ռուսների մղձավանջը շարունակվում է․ Լոնդոնը թարմացրել է պատժամիջոցները Thu, 08 Oct 2026 21:30:10 +0400 Մեծ …