Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Լոռվա համայնքապետերը Պապիկյանին քծնելու մրցավազք են սկսել

Լոռվա համայնքապետերը Պապիկյանին քծնելու մրցավազք են սկսել

Thu, 27 Aug 2026 19:45:25 +0400


Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն ավագանու քննարկման էր ներկայացրել. «Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Ստեփանավան համայնքի քաղաքաշինությանը և բարգավաճմանը նպաստելուն ուղղված բացառիկ մեծ վաստակի և Ստեփանավանի տնտեսական, մշակութային զարգացման գործում ակնառու ներդրում ունենալու համար Էմիլ Ռաֆիկի Երիցյանին և Սուրեն Ռաֆիկի Պապիկյանին «Ստեփանավանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու և «Ստեփանավանի երախտագիտություն» Պատվո Նշանով պարգևատրելու մասին» որոշման նախագիծ: Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետն ասել է, որ մատյան կստեղծեն այն մարդկանց համար, ովքեր կարժանանան նման կոչման. «Պապիկյանը մեր ստեփանավանցին ա, պետական պաշտոն զբաղեցնելով հանդերձ, ոչ մի վայրկյան Ստեփանավանի խնդիրները չի անտեսել, եւ մենք էլ շատ ծրագրեր ենք իրականացրել, այդ ամենի մեջ նա ունի իր լուման»:

Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի աճը խոր մտահոգության և հանրային քննարկումների առարկա է դարձել եւ այժմ հանրային պահանջ կա Սուրեն Պապիկյանին ազատելու նախարարի պաշտոնից, թերեւս դա է պատճառը, որ նրա համերկրացի համայնքապետերը որոշել են փառաբանել Պապիկյանին։

Լոռվա մարզի մեկ այլ համայնքապետ` Լոռիբերդի ղեկավարն էլ տաղ էր ձոնել Պապիկյանի մասին: Բայց այստեղ նաեւ մեկ այլ պատճառ կա` շուտով Ստեփանավան խոշորացվող համայնքում ՏԻՄ ընտրություններ են եւ քաղաքապետերի մրցավազք է սկսվել ՔՊ-ի ու Պապիկյանի սիրտը շահելու համար: Ի դեպ, ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ իր թեկնածուն Լոռի Բերդի համայնքապետն է, իսկ Ստեփանավանի համայնքապետն էլ պատրաստվում է մեկ այլ իշխանական կուսակցությամբ առաջադրվել, որ համայնքը «Ուժեղ Հայաստանին» բաժին չհասնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար

Նոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար Tue, 21 Jul 2026 19:26:30 +0400 Նոր գյուղտեխնիկա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով