Ժամանակավոր ծովային միջանցք կստեղծեն
Thu, 27 Aug 2026 20:00:07 +0400

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու մասին, որը կկառավարեն համատեղ կերպով։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարարությունը։ Համաձայն դրա, Իրանի եւ Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման փուլային ճանապարհային քարտեզը։ Կողմերը նաեւ պայմանավորվել են համատեղ ուժերով ժամանակավոր ծովային միջանցքի ականազերծման միջոցառումների իրականացումը։ Մասքաթն ու Թեհրանը Պասից ծոցի ավազանի երկրների հետ քննարկելու են նաեւ մշտական նավագնացության ուղու ստեղծման հարցը, ասված է հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր