Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել

«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել

Fri, 28 Aug 2026 08:05:00 +0400


Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջեւանում բավականին բարձր է, եւ դա նաեւ նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջեւանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, եւ նրան մարդիկ սիրում ու վստահում են:

Մեր աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջեւանից է, եւ Ասլանյանը եւս Իջեւանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր: Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է: 5 տարի շարունակ Իջեւանի համար ոչինչ չանելով, նա ՔՊ-ի օրինակով, վերջին ամիսներին գործի է անցել․ շենքերի վերելակներն է փոխում, Իջեւանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում, որ բնակչությունից քվե կորզի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իմ դեմ «կարված» գործը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի․ Անդրանիկ Թևանյան

Իմ դեմ «կարված» գործը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի․ Անդրանիկ Թևանյան Thu, 03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով