Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ճոպանուղու խցիկը բախվել է ավտոկռունկին․ կան տուժածներ

Ճոպանուղու խցիկը բախվել է ավտոկռունկին․ կան տուժածներ

Fri, 28 Aug 2026 19:30:58 +0400


Ֆրանսիական L’Alpe d’Huez լեռնային առողջարանում քսաներեք մարդ է տուժել ճոպանուղու խցիկի եւ ավտոկռունկի բախումից։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։ Տուժածների մեծ մասը տեղափոխվել են Հյուեզի բուժկենտրոն։ Հինգ անձ, որոնցից մեկը՝ հղի կին, տեղափոխվել են Գրենոբլի համալսարանական հիվանդանոց՝ հետագա զննության։

Տուժածներից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2700 մետր բարձրության վրա՝ Պիկ-Բլան կայանում։ Բախման պահին՝ խցիկում եղել է հիսուն ուղեւոր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից Fri, 06 Nov 2026 16:00:55 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր …