Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից

Fri, 06 Nov 2026 16:00:55 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դեռևս չի ստացել նախորդ համաձայնագրերով նախատեսված 16 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունը և պետք է ձգտի այդ միջոցների տրամադրմանը։

«Նախորդ համաձայնագրերի և որոշումների համաձայն՝ 16 միլիարդ դոլարի հատկացումը կասեցվել էր, և այդ միջոցները չէին տրամադրվել։ Մենք շնորհակալ ենք տրամադրված ամեն ինչի համար, բայց Ուկրաինան պետք է պայքարի առնվազն այս գումարի համար», – TSN-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է ԱՄՆ թարմացված քաղաքական կառուցվածքի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու և երկկուսակցական աջակցությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Նրա համոզմամբ, դա կբարձրացնի Կիևի հնարավորությունները լրացուցիչ օգնություն ստանալու համար։

Ավելի վաղ Զելենսկին հույս էր հայտնել, որ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո ամերիկյան աջակցությունը կաճի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք Sat, 21 Nov 2026 19:00:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով