Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Պատահական հանդիպումները ներկայացնում են որպես մարզպետի ընդունելություն

Պատահական հանդիպումները ներկայացնում են որպես մարզպետի ընդունելություն

Fri, 28 Aug 2026 20:45:16 +0400


Բազմիցս գրել եմ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզի համայնքներում քաղաքացիների ընդունելություն չի կատարում։

Տարիներ շարունակ գրելուց, քննադատելուց հետո մարզպետը 2025թվականին սկսեց ամեն ամիս մարզի համայնքներից մեկում քաղաքացիների ընդունելություն նշանակել` ընդունելության օրվա մասին նախապես ծանուցելով մարզի բնակիչներին։ Սակայն 2026 թվականին նա խախտել է համայնքներում քաղաքացիների ընդունելության իր իսկ սահմանած ժամանակացույցը։

Օգոստոսի 19-ին մարզպետ Հ․ Ղալումյանին հարցում եմ ուղղել․ «2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին` որպես Տավուշի մարզպետ, ո՞ր համայնքներում եք քաղաքացիների ընդունելություն կատարել, ո՞ր օրերին են կայացել այդ ընդունելությունները, յուրաքանչյուրին քանի քաղաքացի է մասնակցել»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Նախորդիվ Ձեզ արդեն պատասխանել ենք, որ Մարզպետն աշխատանքային այցով լինելով մարզի տարբեր բնակավայրերում, զուգահեռաբար նաև քաղաքացիների ընդունելություն է կատարում, լսում է նրանց կողմից բարձրացրած հարցերը և տալիս համապատասխան հանձնարարականներ»։

Մարզպետը, նրա աշխատակազմը պարզ մանիպուլյացիայի են դիմել` քաղաքացիների ընդունելություն ներկայացնելով մարզի համայնքներում քաղաքացիների հետ պատահական հանդիպումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320 Tue, 25 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով