Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել

Fri, 28 Aug 2026 23:55:44 +0400


Հունաստանում՝ Արեւմտյան Նեղոսյան տենդի բռնկման վտանգի պատճառով իրականացվում են ախտահանման արտակարգ միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ գիշերային սրսկումներ։ Ատտիկայի մարզի արեւելյան շրջաններում ախտահանում է իրականացվում ընդհանուր առմամբ՝ 10 հազար ակր ընդգրկող տարածքում։ Նահանգապետ Նիկոս Խարդալիսը կոչ է արել բնակիչներին պահպանել մոծակներից պաշտպանելու անձնական անվտանգության կանոնները։

Հունաստանի Հանրային առողջության պահպանման Ազային կազմակերպության տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման 75 նոր դեպք։ Այս տարվա ընթացքում վարակումների թիվը հասել է 232։ Մահացության դեպքերը 19-ն են։ Հունաստանը Իտալիայից հետո երկրորդ տեղում է Արեւմտյան Նեղոսյան տենդով հիվանդացության տվյալներով, նշվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել

«Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Fri, 10 Jul 2026 10:25:51 +0400 Հայաստանից դեպի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով