Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ավտոմեքենա են պայթեցրել․ զինվորական է զոհվել

Ավտոմեքենա են պայթեցրել․ զինվորական է զոհվել

Sat, 29 Aug 2026 00:30:06 +0400


Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավտոմեքենա է պայթել։ Նախնական վարկածի համաձայն՝ զոհվել է ռուսական զինվորական, մայոր Սերգեյ Սեչկովը։ Ռուսական առանձին մեդիահարթակներ հաստատել են Սեչկովի զոհվելու փաստը։ Վերջինս հայրը, ըստ այդ հրապարակումների, հաստատել է, որ որդին զոհվել է, նրան պայթեցրել են։ Զինվորականը ծառայել է ռազմաօդային ուժերում։ Նա 43 տարեկան է։ Ծնունդով Ռյազան քաղաքից է։ Հայտնի է դարձել նաեւ, որ ռումբը զինվորականի մեքենայում տեղադրել է 24 տարեկան մի աղջիկ, ով ՌԴ է կարողացել մուտք գործել Թուրքիայի եւ Մոլդովայի տարանցմամբ։ Աղջիկը ՌԴ քաղաքացի է եղել։ Մի քանի ամիս առաջ, նրա հետ կապ են հաստատել անհայտ անձինք, օգտագործելով մեսենջերային հավելված։ Նրա հետ խոսել են քաղաքականության եւ պատերազմի մասին, հետո առաջարկել ռումբ տեղադրել իրենց մատնանշած մեքենայում եւ ապահով հեռանալ ՌԴ տարածքից։ Մամուլում կան տեղեկություններ, որ աղջիկը ծնունդով Պետերբուրգից է։ Նա արդեն գտնվում է Թուրքիայում։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն էլ՝ ահաբեկչական բռնարարքի հետեւանքով տուժել է նաեւ Սերգեյ Սեչկովի կինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխա է զոհվել․ Կիևի մահացու գրոհը Նովոռոսիյսկի վրա

Երեխա է զոհվել․ Կիևի մահացու գրոհը Նովոռոսիյսկի վրա Wed, 12 Aug 2026 10:30:36 +0400 Անցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով