Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ուկրաինացի քաղաքական գործչին դատապարտել են 11 տարվա ազատազրկման

Ուկրաինացի քաղաքական գործչին դատապարտել են 11 տարվա ազատազրկման

Sat, 29 Aug 2026 13:30:30 +0400


Մոսկվայի երկրորդ շրջանային ռազմական դատարանը Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ հեռակա։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանրայնորեն ահաբեկչական գործունեության կոչերի եւ ՌԴ ԶՈՒ մասին կանխակալ կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Պատժի առաջին երեք տարին Արեստովիչը պետք է անցկացնի բանտում, մնացած մասը՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բացի այդ, դատարանը նրան չորս տարի արգելել է կայքերի կամ ալիքների ադմինիստրացիոյով։ Նաեւ սահմանափակվել է նրա տեղեկատվական հեռահաղորդակցական միջոցներից օգտվելու իրավունքը չորս տարի ժամկետով։ Նշենք, որ Արեստովիչի նկատմամբ նաեւ հայտարարվել է միջազգային հետախուզում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր

Ձերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր Wed, 07 Oct 2026 18:15:07 +0400 …