Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Թուրքիան ակտիվ բանակցությունների մեջ է Մոսկվայի և Կիևի հետ․ հարցը լուրջ է

Թուրքիան ակտիվ բանակցությունների մեջ է Մոսկվայի և Կիևի հետ․ հարցը լուրջ է

Sat, 29 Aug 2026 14:00:34 +0400


Թուրքիան ակտիվացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները Սև ծովի հացահատիկային միջանցքի վերաբացման վերաբերյալ, հաղորդում է թուրքական «Էկոնոմիմ» թերթը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության աղբյուրներին։

Համաձայնագրի երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է հացահատիկի մատակարարման խափանումներով։ Թուրքիան զգուշացնում է, որ հացահատիկի գները արդեն բարձրացել են 4-4,5%-ով, և եթե խնդիրը շարունակվի երկու ամիս, աճը կարող է գերազանցել 10%-ը։

Անկարան նաև նշում է, որ միջանցքի վերաբացումը կարևոր է թուրքական ալյուրի և սննդամթերքի արտահանման, ինչպես նաև համաշխարհային շուկաներ, մասնավորապես՝ աֆրիկյան երկրներ հացահատիկի մատակարարման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռացման» կոչ, TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիր․ Օրվա գլխավոր լուրերը

ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռացման» կոչ, TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիր․ Օրվա գլխավոր լուրերը Wed, 28 Oct …