Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել
Sat, 29 Aug 2026 18:00:28 +0400

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի և Սումիի մարզի 3 բնակավայրերի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե և Նովոանդրեևկա բնակավայրերը», – ասվում է ամփոփագրում:
Ռուբեժնոյե քաղաքը գտնվում է Դոբրոպոլիե քաղաքից հյուսիս-արևելք, Դոբրոպոլիեն տարածաշրջանում ածուխի արդյունաբերության կենտրոններից մեկն է։ Բնակավայրի կորուստը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա։
Նովոանդրեևկան ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույց է, գտնվում է Դրուժկովկայից արևմուտք։ Մի քանի բնակավայր է մնացել, որ ռուսական բանակը հասնի Դրուժկովկա։
«Հյուսիս» զորախմբավորման մարտիկներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խրապովշչինա բնակավայրը։ Այս գյուղի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ընդլայնել բուֆերային գոտին Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ հատվածում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր