Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ով է քննելու Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործը

Ով է քննելու Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործը

Sat, 29 Aug 2026 18:07:22 +0400


Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին և «ՈւժեղՀայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին։
Լևոն Պետրոսյանը հանրությանը հայտնի է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով։ Նա քննում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը․ Ղուկասյանին ամիսներով նա պահում էր կալանքի տակ, եւ միայն վերջերս, երբ հարցաքննվել էին բոլոր վկաները՝ խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով։

Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026 ն հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելքն ու 1 միլիարդ դրամ գրավը։

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որի նպատակն է եղել ապօրինի ճանապարհով ազդել 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ձայներ ապահովելու համար։

Իրավապահների վարկածով՝ այդ նպատակով «Մեր ձևով» ՀԿ-ի միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին և ընտրական գործընթացներին մասնակցելու համար, իսկ կազմակերպությունն օգտագործվել է նաև կուսակցության նախընտրական գործունեության համար։ Ըստ մեղադրանքի՝ դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, իսկ Ալեքսանյանը, Կարապետյանը և այլ անձինք կատարել են նաև առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։

Թե՛ Ալեքսան Ալեքսանյանը, թե՛ Նարեկ Կարապետյանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և պնդում են, որ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն Thu, 27 Aug 2026 12:34:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով